Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը վերադարձել է մեծ սպորտ: Այդ մասին Հռիփսիմեն այսօր ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Երեխայիս ծնունդից հետո վերադառնում եմ մեծ սպորտ:
Հիմա մարզվում եմ և պատրաստվում մասնակցել ապրիլին կայանալիք Եվրոպայի մեծահասակների ծանրամարտի առաջնությանը, որից հետո մտադիր եմ մասնակցել աշխարհի առաջնությանը: Եթե առաջ պարապում էի չորսուկես ժամ, ապա այժմ՝ մեկուկես»:
Մեկ տարի դադարից հետո դժվար է ծանրաձող բարձրացնելը: Նույնիսկ 7 կգ-ն է ծանր քաշ թվում:
Քաջություն կլինի իմ կողմից, որովհետև մեկ տարի դադարը մարզիկի համար շատ է: Ես հարց եմ տվել մարզչիս՝ արդյոք կհասցնե՞մ նույն մարզավիճակին հասնել, նա պատասխանել է՝ եթե շարունակես առաջվա նման պարապել, կհասցնես»:












































