Friday, 19 06 2026
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան

Չեմ վախենում, ապրել եմ այնպես, ինչպես գտել եմ ճիշտ. Միհրան Պողոսյանը՝ օֆշորային սկանդալի վերաբացման մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մտավախություն չունի իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալի վերաբերյալ գործի հնարավոր վերաբացումից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալի գործի վերաբացումը, Պողոսյանն ընդգծեց, որ որևէ մտավախություն չունի: «Ինչ-որ կարող էր բացահայտվել, վաղուց բացահայտվել է: Ես ավելացնելու բան չունեմ այդ հարցով»,-  նշեց Պողոսյանը:

Հարցին՝ գործի վերաբացման և հնարավոր նոր բացահայտումների դեպքում չի վախենո՞ւմ ճաղերի հետևում հայտնվելուց, պատգամավորը պատասխանեց. «Ես որևէ բանից չեմ վախենում, որովհետև ապրել եմ, ինչպես համարել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի և իմ դաստիարակությանը համապատասխան: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ հարցին: Երբ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, երբ չկա ինչ-որ բան, որ ժամանակին ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա: Մենք դրա մասին խոսել ենք, ես դրա մասին ասել եմ այն, ինչ եղել է: Եվ շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի գործը, որ մեր հասարակությունը համոզվի, որ ժամանակին իմ ասածը եղել է ճշմարտություն»,- ասաց նա:

Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ իրավապահ մարմինները բացահայտել են այդ գործի բոլոր անկյունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում