Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ համաձայն գոյություն ունեցող պլանի՝ 1990-ականներին ծնված սերունդը կկարողանա վաստակած հանգստի անցնել միայն 2060-ից հետո, գրում է The Guardian-ը:
Օսբորնն առաջարկել է նոր ձևաչափ՝ հիմնվելով կյանքի միջին տևողության վրա: Այսկերպ, կենսաթոշակային տարիքը կաճի այն սերնդի համար, որը 2060թ. կդառնա 70 տարեկան, սակայն նորարարությունը չի վերաբերի 40 տարեկան բրիտանացիներին:
Բրիտանական կառավարության այդ ծրագիրը արդեն դարձել է ամենաերկարատևը 1908-ի ի վեր, երբ իշխանությունները հայտարարեցին պետական կենսաթոշակային համակարգի անցնելու մասին:







































