«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները առևանգել և մահապատժի են ենթարկել իրաքցի հեռուստալրագրողի, ով աշխատել է Սիրիայի հյուսիսում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ներկայացուցիչը:
«Յասեր Ֆեյսլա Ալ-Ժումեյլին առաջինն է արտասահմանցի լրագրողների թվում, ում սպանել են Սիրիայի այս շրջանում»,- նշել է նա:







































