Ինչպես սպասվում է, ֆրանսիացիների սուրբծննդյան ծախսերը այս տարի կկրճատվեն 5,7%-ով՝ 2012-ի համեմատ:
Համաձայն հարցման արդյունքների, որ անցկացրել է BFM-TV հեռուստաալիքը, միջին վիճակագրական ֆրանսիացին նվերների համար կծախսի 326 եվրո այն դեպքում, երբ այդ ցուցանիշը 2012-ին կազմել է 346 եվրո: Ընդ որում՝ հարցվածների 45%-ը հարազատների ու մտերիմների համար ցանկանում է նվերներ գնել 150-450 եվրոյի սահմաններում, 16%-ը ծրագրում է ծախսել 450-750 եվրո: Ֆրանսիացիների 7%-ը պատրաստ է 750 եվրոն գերազանցող ծախսերի:
Ինչպես պարզվում է, հարցման մասնակիցների 16%-ը ձգտելու է գնել 150 եվրոնչգերազանցող նվերներ, իսկ 6 %-ը հայտարարել է, որ ընդհանրապես մտադիր չէ նվերներ անել Սուրբ ծննդին, հայտնում է Interfax-ը:










































