Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին:
Արագոնեսը նշել է, որ նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով տարիքը:
«Լուիսը մնաց անցյալում: Ես այլևս չեմ կարող զբաղվել մարզչական գործունեությամբ: Նման որոշում եմ կայացրել՝ հաշվի առնելով տարիքս: Պետք է ասեմ, որ այս որոշումը դժվարությամբ եմ կայացրել: Որոշումս վերջնական է»,- հայտարարել է Արագոնեսը:
Ազգային թիմի մասին, որը 2008թ. Արագոնեսի գլխավորությամբ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Արագոնեսն ասել է.
«Ես գլխավորել եմ հավաքական և ինձնից հետո թիմ եմ թողել»:









































