ՔԶԱԿ-ի գործող ղեկավար Ահմեդ Ուզյումջյուն վերընտրվել է կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում` ասվում է կազմակերպության կայքում տեղադրված հայտարարությունում:
Համապատասխան որոշումը կայացվել է չորեքշաբթի օրը կազմակերպության մասնակից-երկրների 18-րդ համաժողովի նիստում:
Իր հերթին, Ուզյումջյուն շնորհակալություն է հայտնել իրեն վստահողներին: «Ես կրկին խոստանում եմ այս կազմակերպությանը ծառայել իմ ամբողջ ուժերով և հավատարմությամբ»,- նշել է ՔԶԱԿ-ի ղեկավարը:







































