2013-ի ընթացքում 32-ամյա Քրիստինա Ագիլերան նիհարել է առնվազն 20 կգ-ով, ինչը երևում է անզեն աչքով, գրում է spletnik.ru-ն:
Մամուլում բազմիցս ենթադրություններ են հայտնվել, որ բարեկազմ մարմինը վերադարձնելու համար Քրիստինան դիմել է բժշկական միջամտության: Սակայն երգչուհու շրջապատում ասում են, որ նա նիհարել է բացառպես իր կամքի ուժի շնորհիվ:
Մամուլին պատմել են, որ Քրիստինան զբաղվում է յոգայով և մարզվում է սպորտդահլիճում: Նա 10-20 րոպե, երբեմն էլ ավելի շատ, վազքուղու վրա է անցկացնում:
Հետո երգչուհին աշխատում է իր մկանների վրա՝ 2-9 կգ ծանրություն բարձրացնելով: Հատուկ ուշադրություն է դարձնում որովայնի մկաններին՝ 350-500 կքանստում, որը համալրում է այլ վարժություններով:
Եվ ամենակարևորը՝ մարզումները պետք է պարբերական լինեն: Քրիստինան սպորտով զբաղվում է շաբաթական նվազագույնը 5 անգամ:
Նիհարելու համար երգչուհին հրաժարվել է ոչ առողջարար սննդից: Հիմա նա նախաճաշում է կես ավոկադոյով, հնդկահավի բեկոնով և մի բուռ հապալասով: Օգտագործում է նեխուր և նուշի յուղ, ճաշին՝ հավի կրծքամիս և առանց սոուսի բանջարեղենի աղցան, ընթրիքին՝ հավ կամ ձուկ, որի հետ նա իրեն կարող է մեկ գավաթ գինի թույլ տալ:
Քրիստինան շարունակում է այցելել իր սիրելի ռեստորանները, բայց հիմա բուրգերների փոխարեն սուշի կամ թյունոսի աղցան է պատվիրում:
Իր բարեկազմության գաղտնիքի մասին հարցին Ագիլերան պատասխանել է. «Ծիծաղ, երջանկություն, շնչելու ճիշտ տեխնիկա և մի քիչ յոգա»:
Այսպիսին է Քրիստինա Ագիլերան հիմա…

…իսկ այսպես՝ մեկ տարի առաջ

2013-ի հունվար

2013-ի մարտ

2013-ի ապրիլ

2013-ի հուլիս

2013-ի նոյեմբեր










































