Թուրքերը սպասում էին, որ երեք ժամ շարունակ ուժեղ անձրև է տեղալու, սակայն ջրի ամբողջ հոսքը թափվել է Անկարայի վրա ընդամենը ինը րոպեի ընթացքում։
Տեսագրության մեջ, որ նկարահանել են ականատեսները, երևում է, թե ինչպես է ջրի հզոր հոսքը քշում մարդատար և բեռնատար ավտոմեքենաները փողոցով դեպի ներքև, նրանցից մի քանիսում մարդիկ են նստած։ Ավտոսիրողներից մեկը նստած է իր մեքենայի թափքի վրա՝ կամ չհասցնելով ժամանակին պատսպարվել անվտանգ վայրում, կամ էլ չցանկանալով բաժանվել իր մեքենայից։
Բարեբախտաբար ոչ ոք չի զոհվել, միայն երեք մարդ է քաղաքում տուժել և ստիպված եղել բուժօգնության դիմել։ Սակայն նույնը չի կարելի ասել մեքենաների մասին. նրանցից շատերը հիմնովին վերանորոգման կարիք ունեն, բայց սկզբում դեռ պետք է մարդիկ գտնեն իրենց մեքենաները։








































