Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը պատրաստվում է գլխավոր մարզչի պաշտոնը վստահել այս թիմի նախկին ֆուտբոլիստ իսպանացի Միգել Արտետային: Այս մասին գրում են անգլիական լրատվամիջոցները նշելով, որ նշանակումը տեղի կունենա մոտ օրերս:
Արտետան «Արսենալում» հանդես է եկել 2011-2016 թվականներին: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա աշխատել է «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում:










































