36-ամյա նկարիչ Նեյթ Հիլը հանրությանն ապշեցրել է իր նոր ֆոտոնախագծով, որը նախատեսված է միջռասայական հարաբերությունների վրա ուշադրություն հրավիրելու համար: Լուսանկարներում տղամարդը կեցվածք է ընդունում մերկ մոդելների հետ, որոնք վզնոց կամ վիշապօձ են մարմնավորում:
Հիլի խոսքով՝ ինքն ուսերին տանում է մերկ մոդելների, որպեսզի հասարակությունն ուշադրություն դարձնի ռասայական խտրականության խնդիրներին:
«Խնդիրն այն է, որ սևամորթ տղամարդիկ գնալով ավելի շատ են ձգտում հանրության մեջ երևալ սպիտակամորթ կանանց հետ՝ նրանց օգտագործելով որպես վարկանիշի խորհրդանիշ: Հույս ունեմ՝ իմ լուսանկարները սուր արձագանք կգտնեն և մարդկանց կդրդեն «ինքնավերլուծության»: Ես չեմ ուզում ասել բոլորին, թե ինչ անեն իրենց կյանքի հետ, պարզապես հույս ունեմ, որ նրանք կմտածեն իրենց վարքագծի դրդապատճառների մասին և վերջ»,- ասել է նա:
Նկարիչը չի թաքցնում, որ ինքը սևամորթ հոր և սպիտկամորթ մոր զավակ է: «Ես պարզապես սևամորթի դեր եմ խաղում և աղջիկներին առաջարկում եմ սևամորթին ուղեկցող սպիտակամորթ կնոջ դեր խաղալ՝ որպես աքսեսուար»,- ասել է նա:
Հիլի «կենդանի շարֆերը» դուր չեն եկել ֆեմենիստական համայնքի անդամներին:
Իսկ նկարչի արվեստի երկրպագուները կարծում են, որ Նեյթը «տաքանալու հիանալի միջոց» է գտել:
Լուսանկարիչը Daily Mail-ին ասել է, որ ինքն ամուսնացած է, բայց փորձում է կնոջը հեռու պահել իր զգեստապահարանի «յուրօրինակ տարրերի» հետ ծանոթանալուց: «Ես նրան արգելափակել եմ Twitter-ում, ուստի նա չի կարող տեսնել իմ լուսանկարները»,- ավելացրել է նա:











































