Ղազախական «Ակտոբե»-ի մարզական տնօրեն Իգոր Կիստերն ընդգծել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին գտնվում է ակումբի հետաքրքրությունների շրջանակներում:
«Մարկոս Պիզելին մտնում է մեր ակումբի հնարավոր ձեռքբերումների ցուցակում: Այդ մասին առայժմ կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող: Թիմը ներկա պահին գտնվում է արձակուրդում: Կվերադառնանք դեկտեմբերի 15-ին, ինչից հետո կորոշենք, թե ինչ քայլեր ձեռնարկել տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մեզ առաջարկում են շատ ֆուտբոլիստների թեկնածություններ, պետք է դիտարկել բոլոր տարբերակները: Տեսնենք, թե ինչ կասի մարզիչը, իսկ հետո արդեն կսկսենք ուսումնասիրել բոլոր հնարավոր գործարքները:
Ինչ վերաբերում է մեր ակումբում հանդես եկող Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի` Ռոբերտ Արզումանյանին, ապա մենք նրանից շատ գոհ ենք: Նա ծնկի վնասվածք ուներ, բայց Ռոբերտն ընդհանուր առմամբ բարեխիղճ է կատարում իր աշխատանքը: Հուսով ենք, որ հաջորդ տարի նա դեռ կավելացնի»,- ասել է Կիստերը:










































