Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Հայաստանում ժողովրդավարության դրսևորումները նպաստել են երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը. Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 15-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը կարևորել է Շվեդիայի հետ բազմաշերտ և փոխշահավետ համագործակցությունը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, ինչին նպաստում են նաև երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի համագործակցված աշխատանքն ու խորհրդարանականների փոխայցերը:

ՀՀ ԱԺ նախագահի գնահատմամբ՝ Շվեդիան իրավամբ համարվում է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առումով օրինակելի երկրներից մեկը: Այս համատեքստում Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին և վերահաստատել հայկական կողմի՝ կառուցողական երկխոսությունը շարունակելու ու խորացնելու պատրաստակամությունը:

ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը, ներկայացնելով ներքաղաքական զարգացումները, ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանում ժողովրդավարության կայացածության վկայությունն են, ինչն այլևս անշրջելի իրողություն է:

«Մեզ համար կարևորը մեր երկրի անվտանգությունն է եւ ժողովրդի բարօրությունը»,-ասել է խորհրդարանի ղեկավարը:

Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն նոր էջ է բացում հարաբերությունների պատմության մեջ: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը:

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերը եւս կարեւորել է երկկողմ կապերի ընդլայնումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը: Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին՝ Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը կարծիք է հայտնել, որ Հայաստանում ժողովրդավարության դրսևորումները նպաստել են երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը:

Նա հավաստիացրել է, որ իր երկիրն այսուհետ եւս կսատարի Հայաստանին իր նախաձեռնություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում