ԱՄՆ-ն խստացրել է Հորդանանում, Իսրայելում և Թուրքիայում իր դեսպանատների հսկողությունը։ Այս մասին հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Տվյալների համաձայն՝ դիվանագիտական ներկայացուցչություններ տասնյակ ծովային հետևակներ են ուղարկվել։ Զինծառայողներն արդեն տեղում են։ Այժմ պետքարտուղարությունը և Պենտագոնը դիտարկում են Լիբանանում, Եգիպտոսում և Պակիստանում գտնվող դիվանագիտական առաքելությունների հսկողության խստացումը։
Հիշեցնենք, որ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման պատճառով Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին անկարգությունների արդյունքում 55 մարդ է զոհվել։









































