Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել մի շարք մերձավորարևելյան երկրների ղեկավարների հետ։
Լիբանանի վարչապետ Նեջիբ Միկաթիի հետ Էրդողանը քննարկել է սիրիական վերջին զարգացումները։
Բացի այդ, Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Քաթարի էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ-Թանիի, ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալիդ Մեշալի և Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Իսրայելի կողմի շրջափակման ենթարկված Գազայի հատված պետք է ուղևորվի «Ազատության նավատորմ 2»-ը։