Երգչուհին նկարել է մորը որդու՝ Դենիի և դստեր՝ Կլավդիայի հետ՝ Գրյազ գյուղի իրենց ընտանեկան դղյակում։ Օրերս Դենի Բայսարովը նշել է ծննդյան քսան ամյակը։ Նա մորից հուզիչ շնորհավորանք է ստացել. «Իմ փոքրիկ, իմ մուլտիկ, իմ մելոման, ընտանեկան դիվանագետ, ամենանվիրված երկրպագու, գործնական անիմատոր և պարզապես երազանքների տղա»,– գրել է Օրբակայտեն իր միկրոբլոգում։

Իսկ այսօր Քրիստինան լուսանկար է տեղադրել, որտեղ իր երեխաները տատիկի հետ են՝ Գրյազ գյուղի նրա կալվածքում։ Նկարում, Ալլա Պուգաչյովան, դեռահասի պես հագնված, գրկում է թոռներին։ Երկրպագուները նշել են, որ Պրիմադոննան հրաշալի տեսք ունի։











































