Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհություն է հայտնել «Էվերթոն»-ի հարձակվող Ռոմելու Լուկակույի կատարած արտահայտության պատճառով:
Հիշեցնենք` Լուկակուն նշել էր, որ կցանկանար շարունակել ելույթներն «Էվերթոն»-ի կազմում նաև վարձավճարի ժամկետը լրանալուց հետո:
Պորտուգալացի մասնագետը հայտնել է, որ ինքն է որոշում, թե երբ Լուկակուն կլքի ակումբը:
«Ես կորոշեմ, թե երբ Լուկակուն կարող է հեռանալ «Չելսի»-ից: Հավանաբար, ֆուտբոլում նոր կանոննե՞ր են կիրառվում: Բայց ես տեղյակ չեմ: Մի՞թե ֆուտբոլիստն ինքն է որոշում, թե որ ակումբում է շարունակելու կարիերան մրցաշրջանի ավարտից հետո»,- Bild-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:






































