Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը վստահ է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանի է «արքյական ակումբ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
«Ներկայումս կա մեկ ֆուտբոլիստ, ով գերազանցում է մյուսներին: Դա Ռոնալդուն է: Յուրաքանչյուր խաղում նա ցուցադրում է, որ գերազանց խաղային որակներն ու հաղթանակների ցանկությունը:
Մենք ջանասիրաբար աշխատում ենք` տիտղոսներ նվաճելու համար: Սակայն գովեստի խոսքերի համար դեռ վաղ է, քանի որ դրանք թուլացնում են թիմը: Պետք է զսպվածություն ցուցաբերել»,- Marca-ն մեջբերում է Կասիլյասի խոսքերը:












































