«Հայկական ժամանակ» օրաթերթի ընթերցողներից մեկը նախօրեին թերթի թղթակցին պատմություն է պատմել, որին առաջին հայացքից դժվար է հավատալ: Այդ Է պատճառը, ահա, որ պատմությունը ընթերցողին ներկայացվում է դրա բոլոր մանրամասները ճշտելուց հետո միայն:
Մարդկանց և հիմնարկությունների անունները թերթը չի նշի գործող անձանց շահերը հաշվի առնելով: Պատմությունը հետևյալն է.
«Մեր ընթերցողը, սրտի հետ կապված բողոքներ ունենալով, դիմել Է բժշկի: Բուժհաստատությունում անցել Է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Բժիշկը ոչ մի լուրջ հիվանդություն չի հայտնաբերել, մի քանի պրոֆիլակտիկ դեղեր Է նշանակել և մի քանի պրոֆիլակտիկ խորհուրդներ տվել հանգիստ լինել, չնյարդայնանալ, փորձել լինել լավատես: Ամենակարևոր խորհուրդը, սակայն, բժիշկը տվել Է ամենավերջում. «Երբ հեռուստացույցով ցուցադրում են Սերժ Սարգսյանին, անմիջապես անջատեք կամ փոխեք ալիքը: Նրան տեսնելն ու լսելն արդեն բավարար Է նյարդային խնդիրներ ունենալու համար»,- այցելուի համար անսպասելի ասել Է բժիշկը: Հատուկ ճշտել ենք. նա ընդդիմադիր ակտիվիստ չէ, ոչ էլ հայտնի հակասերժական: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:








































