«Հրապարակ» օրաթերթը Ճշտել է Հովիկ Աբրահամյանի՝ Հնդկաստան այցի մանրամասները: Խումբը մեկնելու է այսօր, կեսգիշերին՝ ժամը 02:30-ին:
Պաշտոնական պատվիրակության կազմում են հայ-հնդկական բարեկամության խմբի ղեկավար ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանը, ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, որը Հնդկաստանում հանդիպելու է իր պաշտոնակցի հետ, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը, «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը, ՕԵԿ-ից՝ Իշխան Խաչատրյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ-ից՝ Ստեփան Մարգարյանը: Ինչպես տեսնում եք՝ ՀՀԿ կանայք չկան, ուստի վստահաբար կարելի է ասել, որ վեճ-կռիվ այս անգամ չի լինի:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:











































