Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել աշխարհի ամենահին հասարակական պետքարանը, որը 240 միլիոն տարվա պատմություն ունի: Ուսումնասիրողները հուսով են, որ այն լույս կսփռի էվոլյուցիայի պատմության վրա:
240 միլիոն տարի առաջ հայտնված հասարակական պետքարանում հազարավոր քարացած դինոդոնտոզավրերի արտաթորանքներ է հայտնաբերվել: Գիտնականների կարծքով՝ դրանք ժամանակակից ռնգեղջյուրին են նման եղել: Բացահայտումը տեղի է ունեցել Արգենտինայի հյուսիս-արևմուտքում:
Գիտնականների կարծիքով՝ երկու պատճառ կա, թե ինչու են դինոդոնտոզավրերի մոտ հասարակական պետքարաններ հայտնվել: Առաջինը կապված է հիգիենիկ նկատառումների հետ, իսկ երկրորդը՝ դրա միջոցով կենդանիները այլ գազանների զգուշացրել են, որ իրենցից հեռու մնան, գրում է BBC-ն:








































