Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի անձնական թանգարանի բացումը նախատեսված է դեկտեմբերի 15-ին, Մադեյրա կղզում: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի եղբայր Ուգու Ավեյրուն:
Ռոնալդուի թանգարանում կցուցադրվեն տարբեր մրցանակներ, որոնք նա ստացել է իր կարիերայի ընթացքում:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը հուսով է, որ թանգարանի բացումը կնպաստի Մադեյրայի զբոսաշրջային գրավչության աճին ու կօգնի նրան լուծելու ֆինանսական որոշ խնդիրներ:







































