Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) դադարեցրել է պայմանագիրը Չինաստանի «Մանգո» հեռուստաընկերության հետ, որը «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը հեռարձակում է 2015 թվականից: Պատճառը գրաքննությունն է, որին ենթարկվել է իռլանդացի մրցակցի համարը՝ միասեռական սիրո մասին կատարմամբ՝ տեղեկացնում է The Guardian-ը:

Բացի նրանից, որ իռլանդացիների համերգային շոուն չի ցուցադրվել չինական հեռարձակողի կողմից, կրճատվել են նաև ողջ LGTB դրվագները:
Իռլանդացի կատարող Ռայան Օ՛Շոնեսսին հավանության է արժանացրել EBU-ի որոշումը: «Սերը սեր է, կարևոր չէ երկու տղաների, թե երկու աղջիկների միջև»,- նշել է երգիչը:











































