Ականատեսների խոսքերով՝ տուժածը դուրս է վազել ավտոբուսից և անմիջապես մոտեցել է խանութին, որպեսզի ջուր վերցնի:
Տեսախցիկները ֆիքսել են 18-ամյա աղջկան, ով ցավից կծկվում է և օգնություն է խնդրում՝ լոնդոնյան ավտոբուսում թթվային գրոհի զոհ դառնալուց հետո: Սակայն մինչ տուժածը փորձում է վրան ջուր լցնելով հանգստացնել ցավը, անցորդները հանգիստ անցնում են նրա կողքով: Ըստ ոստիկանության վարկածի՝ աղջիկը տուժել էր մեկ այլ կնոջ ձեռքից,- հաղորդում է Mirror-ը:
Միայն երբ աղջիկն ընկել է՝ «օգնեցեք, ես վառվում եմ» բացականչելով, նրան մոտեցել են օգնելու: Ականատեսներից մեկին աղջիկը պատմել է, որ ինչ որ մեկն իր բերանի մեջ թթու է լցրել:








































