ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն պաշտոնապես հայտարարել է 2014 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության զամբյուղներում ընդգրկված հավաքականների անունները:
1-ին զամբյուղ. Բրազիլիա, Արգենտինա, Կոլումբիա, Ուրուգվայ, Բելգիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա:
2-րդ զամբյուղ. Ալժիր, Կամերուն, Կոտդ’իվուար, Գանա, Նիգերիա, Չիլի, Էկվադոր:
3-րդ զամբյուղ. Ավստրալիա, Իրան, Ճապոնիա, Կորեա, Կոստա-Ռիկա, Հոնդուրաս, Մեքսիկա, ԱՄՆ:
4-րդ զամբյուղ. Պորտուգալիա, Ֆրանսիա, Անգլիա, Հոլանդիա, Իտալիա, Խորվաթիա, Ռուսաստան, Հունաստան, Բոսնիա:
1-ն զամբյուղում ընդգրկվել են ընդունող երկիրն ու ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի առաջին 7 հորիզոնականները զբաղեցնող հավաքականները, 2-րդում 5 ընտրանիներ ներկայացնում են Աֆրիկան, 2-ը` Հարավային Ամերիկան, 3-րդում 4 հավաքականներ ասիա-ավստրալական գոտուց են, 4-ը` ԿՈՆԿԱԿԱՖ-ից, իսկ վերջին զամբյուղում` Եվրոպայի մնացած 9 ներկայացուցիչները:
«Մունդիալ-2014»-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:









































