Այսօրվա բանակն ու այն ժամանակվա բանակը համեմատելու չէ: Այսօր ավելի լավ է, բայց շատ բաներ էլ շատ վատ է: Բանակը լավ մարդուն դարձնում է ավելի լավ, վատ մարդուն ավելի վատ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հաղորդավաԳոռ Գրիգորյանը (Եգոր Գլումով):
«Իմ ծառայությունը թղթով ու դակումենտով սկսվեց 97 թվականին, ավարտվեց այն օրը, երբ ասացին աշխատում ես «Ռադիո Վան»-ում: 2019թ-ի ապրիլին կրկին վերադարձա բանակ: Ամենադժվար պահը, երբ հայրս Գետաշենում պատանդ էր»-պատմեց Գլումովը:
Նրա խոսքով, ինքը դրանից հետո հասկացել է՝ ով իր թշնամին․ «90-ական թվականներին շատ էր անձնական վրեժխնդրությունը:»
Պատերազմը չի ավարտվել: Ամեն անգամ վերապրելով՝ հասկանում ես, որ եթե չլինեն 18-ից 20 տարեկան տղաները՝ կլինենք ցրտին տկլոր կանգնած:
Գլումովը նաև պատմեց, թե ինչպես է բանակում վիրավորում ստացել․ «Ականից ստացել եմ ականջի թաղանթի պայթյուն, բայց փառք աստծո փրկվեցի: Երբ ուզում էի ամունսանայի, հասկացա, որ բանակում ամեն ինչ լավ է, խաղաղ է»:









































