Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը կարծում է, որ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է դառնալ լավագույններից մեկը «Ռեալ»-ի պատմության մեջ:
The Daily Mail-ին տված հարցազրույցում Զիդանը նշել է, որ երբեք չի կասկածել, որ Բեյլը կարող է հսկայական օգուտ բերել թիմին:
«Մեզ այդքան էլ չէր հետաքրքրում Բեյլի ֆիզիկական վիճակը, երբ նա միացավ «Ռեալ»-ին: Ի դեմս նրա՝ մենք հրավիրել ենք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի:
Վստահ եմ, որ նա կշարունակի առաջադիմել: Առջևի գծում Բեյլը կարողանում է անել գրեթե ամեն ինչ՝ գոլ խփել, փոխանցում կատարել, մասնակցել կոմբինացիաների: Բացի այդ, Գարեթը ստանդարտների փայլուն վարպետ է:
Անկեղծ ասած, տեսնելով նրա խաղն ու գնահատելով ներուժը, մտավախություն ունեմ, որ կարող է գերազանցել ինձ (ժպտում է): Միշտ պատրաստ եմ օգնել նրան: Մոտ ապագայում Բեյլը կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»,- հայտարարել է Զիդանը:










































