«Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով ՄԱՀՀԻ քննարկմանը իրանագետ Էմմա Բեգիջանյանը անդրադարձավ արտաքին մարտահրավերներին:
«Մինչև այսօր Նիկոլ Փաշինյանը ճանաչված է եղել որպես արևմտամետ, և որքան էլ Ռուսաստանը հավատում է, բոլոր դեպքերում շատ զգուշավոր է նրա նկատմամբ»,- նշեց իրանագետը:
Մեջբերելով Փոլ Գոբլի տեսակետը՝ Էմմա Բեգիջանյանը նշեց, որ Ռուսաստանը չի գնալու առճակատման ճանապարհով, ինչպես Ուկրաինայի դեպքում, այլ կընդունի Հայաստանի նոր կառավարությանը՝ նրա դեմ, սակայն, հարուցելով խնդիրներ, և ի վերջո՝ տապալելու է. «Շատ բաներ պարզ կդառնան նաև մայիսի 14-ի հանդիպումից հետո»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































