Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումն անհաջող քայլ է։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։
«Ինչպես ցույց են տալիս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հաշվետվությունները, Իրանը կատարում էր ըստ այդ համաձայնագրի իր ստանձնած պարտավորվածությունները։ Միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումն անհաջող քայլ ենք համարում։ Ցանկացած տարաձայնություն պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի համաձայն։ Դրա իրագործումը պետք է շարունակվի»,-ասվում է հայտարարությունում։
Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս 2015-ին «վեցյակի» և Իրանի միջև կնքված գործարքից։







































