Սպիտակ տունը հերքել է տեղեկությունն այն մասին, թե Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններ է վարում գալիք տարվա կեսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Իրան հնարավոր այցի վերաբերյալ:
«Այդ տեղեկությունը ճիշտ չէ»,- ITAR-TASS-ին վստահեցրել է ԱՄՆ Սպիտակ տանն առընթեր ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը:
Ավելի վաղ նման այցի մասին հայտնել էր Քուվեյթի կայքերից մեկը:










































