Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի թիմային առաջնությունը:
Հայաստանի հավաքականը 6-րդ տուրի շրջանակներում հանդիպեց Գերմանիայի թիմի հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա սև խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել Գեորգ Մեյերի հետ պարտիան: Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով պարտություն է կրել Դանիել Ֆրիդմանի հետ մրցավեճում` անձնատուր լինելով 35-րդ քայլում, իսկ Գաբրիել Սարգսյանը սպիտակ խաղաքարերով խաղաղ դաշն է կնքել Դավիդ Բարամիձեի հետ:
Ահա և ավարտվեց նաև Վլադիմիր Հակոբյան – Արկադի Նայդիչ պարտիան: Հայ շախմատիստը սև խաղաքարերով խաղալով` պարտություն կրեց` անձնատուր լինելով 49-րդ քայլում:
Այսպիսով, մեր հավաքականը պարտություն կրեց 1:3 հաշվով և մնաց վաստակած 6 միավորով:








































