«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան իսպանական հեղինակավոր Marca պարբերականի վարկածով ճանաչվել է երկրի տարվա լավագույն մարզիչ:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբն այս մասնագետի գլխավորությամբ դարձավ 2012/13 թթ, Իսպանիայի Լա Լիգայի առաջնության հաղթող:
Ավելի վաղ հայտնի էր, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին արժանացել է տարվա լավագույն ռմբարկուի մրցանակին, իսկ Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն` մրցաշրջանի ուժեղագույն ֆուտբոլիստի պարգևին:









































