Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիայի՝ գերտերություն լինելու հավակնությունն ավելի կամրանա. Սևան Տեյիրմենճյան

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Սևան Տեյիրմենճյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ խորհրդարանական ընտրություններում ձայների նման հարաբերակցությունը սպասելի էր։

Սևան Տեյիրմենճյանը սպասելի էր համարում թե՛ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ստացած մոտ 50% ձայները, թե՛ «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցության դիրքերի բարելավումը։

Ինչ վերաբերում է մեծ թվով քուրդ պատգամավորների մուտքին Թուրքիայի խորհրդարան՝ «Ժամանակ»-ի խմբագիրը պարզաբանեց.

«Թուրքական մամուլը մատնանշում է, որ ընտրություններում հաղթել է ոչ միայն Էրդողանը, այլ նաև քուրդ պատգամավորները»,- քանի որ, ինչպես նշեց Սևան Տեյիրմենճյանը, նախկինում այսքան քուրդ պատգամավոր ներկայացված չի եղել թուրքական խորհրդարանում։

Մեր զրուցակիցը վստահ է՝ առաջին լուրջ փոփոխությունը, որ տեղի կունենա առաջիկայում Թուրքիայի ներքաղաքական կյանքում, Էրդողանի կողմից սահմանադրական փոփոխություններ իրականացնելու առաջարկը կլինի խորհրդարան, իսկ արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունների մասին խոսելը Սևան Տեյիրմենճյանը դեռ վաղ է համարում, հատկապես, որ «Թուրքիայում նախընտրական շրջանում օրակարգում ընդհանրապես չեն լինում արտաքին քաղաքականության հարցեր»։

Միևնույն ժամանակ, «Ժամանակ»-ի խմբագիրը հետաքրքրական է համարում Էրդողանի՝ ընտրություններից հետո առաջին հայտարարությունը, որտեղ նա նշում է, թե սա ոչ միայն իր հաղթանակն է՝ Ստամբուլինն ու Անկարայինը, այլ նաև՝ Բեյրույթի, Դամասկոսի հաղթանակը։

«Սա ցույց է տալիս, որ Թուրքիայի՝ տարածաշրջանում գերտերություն լինելու հավակնությունն էլ ավելի կամրանա»,- նկատում է Սևան Տեյիրմենճյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում