Թբիլիսիի №8 քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող 150 բանտարկյալ հացադուլ է հայտարարել՝ բողոքարկելով արդարադատության թերություններ ի հայտ բերելու հարցերով հանձնաժողովի ստեղծման դադարեցման դեմ: Այս մասին լրագրողներին հայտնել է «Նախկին կալանավորները հանուն մարդու իրավունքների» ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ Նանա Կակաբաձեն:
Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ցուլուկիանին անցած շաբաթ հայտարարել է, որ խորհրդարանում համապատասխան օրինագծի նախաձեռնումը հետաձգվել է անորոշ ժամկետով միակ պատճառով. երկիրը պատրաստ չէ ենթադրյալ փոխհատուցումները վճարելուն:
Կակաբաձեի խոսքով՝ նրանք պահանջում են, որ ստեղծվի խոստացված հանձնաժողովը, որը կվերանայի բոլոր անօրինական դատավճիռները: Այսօր հացադուլավորներին կմիանան մնացած գաղութներն ու բանտերը՝ զորակցություն հայտնելու նրանց:
Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Իրակլի Կորձայան հաստատել է Գլդանի №8 բանտում հացադուլի անցկացման փաստը, սակայն մասշտաբներն այլ են: Նրա խոսքով՝ այսօր նախարարության ներկայացուցիչները բրիֆինգ կանցկացնեն և առավել մանրամասն տեղեկություն կներկայացնեն այդ առնչությամբ:











































