Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կառավարական գրասենյակի մոտ ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները օդ են բաց թողել կապույտ փուչիկներ՝ իշխանությունների խոստումներով՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Ակցիայի կազմակերպիչների խոսքերով՝ «Թռչում են խոստումների հետ» ակցիայի օգնությամբ իրենք իշխանություններին հիշեցրել են այն խոստումների մասին, որոնք նրանք տվել են վրացի ժողովրդին մեկ տարի առաջ, և այն մասին, որ դրանցից ոչ մեկը չի կատարվել:
Ակցիայի կազմակերպիչները, որոնք «Հասարակական նախաձեռնություն» կոալիցիայի ներկայացուցիչներն են, կառավարությունից պահանջել են ազատ արձակել երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին:








































