Արգենտինայի Վիկտորյա քաղաքում նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել անսովոր հարսանիք: Հղի փեսացուն, որն աղջիկ է ծնվել, սակայն այս պահին իրեն համարում է տղամարդ, ամուսնացել է իր սիրեցյալի հետ, որն այս պահին իրեն կին է համարում:
Դա Արգենտինայում առաջին դեպքն է, երբ ամուսնանում է հղի փեսացուն, գրում է Yahoo!News-ը:
2010թ. Արգենտինան դարձավ Լատինական Ամերիկայում առաջին երկիրը, որը թույլատրեց միասեռական ամուսնությունները:
2 տարի անց երկրի կառավարությունը օրենք ընդունեց, որը թույլատրում է տրանսսեքսուալներին ընդունել այն սեռը, որը ցանկանում է ներկայացնել:
Այս ամուսնության յուրահատկությունն այն է, որ իրենց հակառակ սեռի ներկայացուցիչներ համարող զույգը սեռափոխություն չի կատարել:











































