Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ ակումբից:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Ռամոսը «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել էր բարձրացնել աշխատավարձը, սակայն մերժվել էր, որից հետո սկսել էր մտածել ակումբային գրանցումը փոխելու մասին:
«Ես դեռ 3 տարվա գործող պայմանագիր ունեմ և մտադիր եմ մինչև վերջ կատարել պայմանագրային պարտավորություններս:
Գոհ եմ ամեն ինչից և հնարավորության դեպքում պատրաստ եմ կարիերաս այստեղ ավարտել: Չեմ կարող ասել, թե ինչի շուրջ է իմ և ակումբի նախագահի անհամաձայնությունը: Դա նեքին հարց է: Կնշեմ, որ մենք հիանալի հարաբերություններ ունենք:
Երբեք չեմ մոռանում, ով է այստեղ նախագահը: Ես նրա ենթակայության տակ եմ»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է AS-ը:












































