Թուրքիան տարածաշրջանում իրականացնում է արդարության և եղբայրության քաղաքականություն: Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ Անկարայի քաղաքականությունն ուղղված է ոչ թե տարածաշրջանի շահագործմանը, այլ դրա զարգացմանը:
Վարչապետը նաև նշել է, որ Թուրքիայի իշխող կուսակցության վարած քաղաքականությունը գաղափարախոսական չէ: Էրդողանի խոսքով՝ Անկարան հետագայում ևս մտադիր է նման քաղաքականություն վարել:










































