Իսպանական Punto Pelota պարբերականի փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատջար Լիոնել Մեսսիին 500.000 եվրո շաբաթական աշխատավարձ են առաջարկում:
Արգենտինացու ծառայություններով հետաքրքրվող ակումբի անվանումը չի հրապարակվում, բայց նշվում է, որ այդ ակումբը տեղակայված է մի երկրում, որը աշխարհագրորեն մոտ է Իսպանիային:
Պարբերականը նշում է, որ Մեսսին «Բարսելոնա»-ում ստանում է մոտ 230.000 եվրո շաբաթական աշխատավարձ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեսսին հայտարարել էր, որ չի պատրասվում փոխել ակումբային գրանցումը:








































