Ուկրաինայի Լվովի մարզում երկուշաբթի օրվանից հայտարարվել է համընդհանուր գործադուլ՝ հաղորդում է UNIAN գործակալություն: Նման որոշում կայացվել է համակարգող խորհրդի շտաբի հերթական նիստին, որն անցկացրել է Լվովի մարզային խորհրդի նախագահ Պյոտր Կոլոդին:
Կիրակի երեկոյան տեղի ունեցած նիստին Կոլոդին հավաքվածներին տեղեկացրել է, որ Կիևում ազգային դիմադրության շտաբը նախօրեին համընդհանուր գործադուլի կոչ է հայտարարել:
«Ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների աշխատակիցները պետք է ինքնուրույն ընտրեն գործադուլի ձևը և դուրս գան Լվովի «եվրոմայդան», որը գտնվում է Ազատության պողոտայում՝ Շևչենկոյի հուշարձանի մոտ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել նոյեմբերի 21-ից՝ այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը դադարեցնելու մասին:









































