Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

Հայաստանում իրականացվում է 430 հազար եվրո արժողությամբ անտառվերականգնման ծրագիր

Հայաստանում անտառային տարածքներն անապատացումից փրկելու, կլիմայական փոփոխությունների նկատմամբ դրանց կայունությունը բարձրացնելու նպատակով Բնության համաշխարհային հիմնադրամի և ԵՄ-ի կողմից իրականացվող պիլոտային ծրագրի շրջանակներում Լոռու և Տավուշի մարզերումիրականացվել են 150 հա անտառտնկման աշխատանքներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ջոն Բարքերը՝ հավելելով, որ անտառների տրանսֆորմացիայի ծրագիրը մեկնարկել է 2012 թվականի աշնանը և կավարտվի 2014-ին:

Հանդիպման մյուս բանախոս՝ Բնության համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչ Մաթիաս Լիխտենբերգերն իր հերթին նկատեց, որ իրենք կովկասյան տարածաշրջանին բնապահպանական ծրագրերի շրջանակներում աջակցում են արդեն 20, իսկ Հայաստանում աշխատում են 10 տարի:

«Հիմնադրամն ամբողջ աշխարհում առանձնացրել է 35 թեժ կետ, որոնցից մեկը իր կենսաբազմազանությամբ հայտնի կովկասյան տարածաշրջանն է: Հարավային Կովկասում իրականացվող ծրագրի հիմնական ռազմավարությունն անտառտնտեսությունների պահպանումն է: Մեր նպատակն է անտառներն առավել կայուն դարձնել կլիմայի փոփոխությունների հանդեպ»,- ասաց նա:

«Անտառների տրանսֆորմացիայի միջոցով էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրի հայաստանյան համակարգող Սիրանուշ Գալստյանն էլ նշեց, որ հայաստանյան ծրագիրը արժեցել է 430 հազար եվրո: Աշխատանքի կարևորագույն մասը կազմել է անտառածածկ տարածքների ցանկապատումը՝ դրանք արածեցումներից զերծ պահելու համար:

«Անտառտնկման աշխատանքների ժամանակ օգտագործվել են միայն տեղում աճող, կլիմայական այդ պայմաններին սովոր ծառերի սերմերը: Ծրագիրը գյուղական համայնքների բնակիչներին ապահովել է աշխատատեղերով»,- նշեց նա:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ հանրապետությունում՝ բացառությամբ Արմավիրի և Արարատի մարզերի, ինչպես նաև Երևանի, մոտ 17 հազար հա արհեստական սոճուտներ ունենք:

«Անտառների տրանսֆորմացիայի արդյունքում միատարր անտառները վերածվում են բազմատարր անտառների: Մաքուր սոճուտները վատ են դիմակայում հրդեհներին, երաշտներին ու հիվանդություններին: Իսկ տրանսֆորմացիայի ենթարկված տարածքներն ավելի դիմացկուն են»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում