«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է թիմի հարձակվող Ուեյն Ռունիի հետ նոր պայմանագրի շուրջ վարվող բանակցությունների ընթացքի մասին:
«Ռունիի նոր պայմանագի՞րը: Կարծում եմ, առայժմ ամեն ինչ նորմալ է ընթանում: Մենք հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում: Մրցաշրջանի ընթացքում ամեն ինչ կորոշվի: Պատասխանատու մարդիկ բանակցություններ կսկսեն, երբ կգա դրա ժամանակը»,- Sport-ը մեջբերում է Մոյեսի խոսքերը:
Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Ռունին հանդես է գալիս 2004 թվականից: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2015թվականը:









































