Չնայած հորդառատ անձրևին՝ Բրազիլիայում վառել են աշխարհում ամենաբարձր՝ 85-մետրանոց ամանորյա եղևնու լույսերը՝ հայտնում է El Nuevo Herald-ը:
Անտեսելով անձրևը՝ հազարավոր մարդիկ են հավաքվել՝ դիտելու եղևնու լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը, որին նախորդել են երաժշտական շոուն ու հրավառությունը:
«Ռիոյի լողացող ծառը» արհեստական եղևնի է, որի կարկասը մետաղյա է: Եղևնին ամեն տարի նորովի է զարդարվում: Այն զարդարված է ավելի քան 3 մլն լույսերով: Եղևնին կշռում է ավելի քան 500 տոննա:








































