Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի կիսապաշտպան Արյեն Ռոբենին:
Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի «Այնտրախտ»-ի դեմ խաղում հոլանդացի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել` հաղթանակ պարգևելով իր թիմին:
«Ես շատ ուրախ եմ Ռոբենի համար, քանի որ հասկանում եմ, թե ինչ դժվարությունների միջով է նա անցել: Հիշում եմ, օրինակ, Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը, երբ մեր երկրպագուները զինվեցին նրա դեմ:
Բայց Ռոբենը միշտ որոշիչ դերակատարություն է ունենում «Բավարիա»-ի հաղթանակների գործում: Նա մեծ հարգանքի է արժանի»,- ասել է Զամերը:









































