«Սաութհեմփթոն»-ի դարպասապահ Արտուր Բորուցը փոխարինվեց Անգլիայի առաջնության 13-րդ տուրի «Չելսի»-ի դեմ հանդիպման 58-րդ րոպեին: Բժշկական խորացված հետազոտությունը ցույց է տվել, որ դրվագներից մեկում լեհ դարպասապահը ձեռքի կոտրվածք է ստացել:
Նախնական տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստի ապաքինման համար շուրջ 6շաբաթ կպահանջվի: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բորուցը 13 հանդիպում է անցկացրել, որոնցից վեցում գոլ բաց չի թողել:









































