Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի կարծիքով` կարիք չկա քննադատելու թիմը Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ խաղում պարտություն կրելու համար:
Հիշեցնենք` Խերարդո Մարտինոյի սաները մեկ գոլ են բաց թողել և թույլ տվել բասկերին երեք միավոր գրանցել իրենց ակտիվում:
«Անգամ պարտության դեպքում պետք է օբյեկտիվ վերլուծել իրադարձությունները: Չի կարելի միանշանակ գնահատական տալ: Պետք է ուղղել սխալներն ու հասկանալ, թե ինչի վրա է անհրաժեշտ աշխատել: Պետք չէ ամեն ինչ սև գույներով պատկերացնել»,- ասել է Ինյեստան:









































