Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում «Հալ Սիթի»-ն այսօր սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության է հասել «Լիվերպուլ»-ի նկատմամբ:
Այդ մրցավեճում Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմի կազմում միակ գնդակը հեղինակել է ավագ Սթիվեն Ջերարդը, ով տուգանային հարվածից կատարած հարվածով դարձել է տպավորիչ գոլի հեղինակ:








































