Բրիտանական Ֆրիփ Դիզայն ընկերությունն աշխատում է ЗD տպիչով աչքերի պրոթեզների ստեղծման ուղղությամբ: Ընկերությունում վստահ են, որ արտադրության նոր մեթոդը կնվազեցնի ինչպես ժամանակի, այնպես էլ ֆինանսական ծախսերը՝ համեմատած ավանդականի հետ:
Լոնդոնում տեղակայված ընկերությունն աշխատում է այդ նախագծի վրա Մանչեսթերի քաղաքային համալսարանի հետ համատեղ: Ընկերությունում պնդում են, որ իրենց արտադրության պրոթեզները գրեթե հնարավոր չի լինի տարբերել իսկականից: Ավելին, նրանք կկարողանան արտադրել 150 պրոթեզ մեկ ժամվա ընթացքում, ինչը կազդի արժեքի վրա: Ներկա դրությամբ աչքի պրոթեզները պատրաստվում են ձեռքով, և այդ աշխատանքի համար բավականին երկար ժամանակ է պահանջվում:
Այսպես կոչված՝ ապակե աչքերը, որպես կանոն, պատրաստվում են հատուկ ապակուց կամ ակրիլից, իսկ հետո նկարում են ձեռքով, որպեսզի համապատասխան լինի տիրոջ մյուս աչքին: Դրա հետ մեկտեղ ձեռքով պատրաստված պրոթեզի արժեքը բավականին բարձր է: Մեծ Բրիտանիայում նման արտադրանքի միջին արժեքը 3000 ֆունտ սթեռլինգ է:
Ֆրիփ Դիզայնը կարող է նվազեցնել պրոթեզի արժեքը մինչև 100 ֆունտ սթեռլինգի: Պրոթեզների արտադրության համար ընկերությունը կիրառում է Spectrum Z-Corp 510 3D տպիչը:









































