Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից

Սա նման չէր «վարդերի հեղափոխությանը», իրավիճակի գլխավոր հերոսներից մեկը Սերժ Սարգսյանն էր. Վան Բայբուրդ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին խորհրդական, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Վան Բայբուրդը։

-Պարոն Բայբուրդ, որո՞նք են ձեր դիտարկումները Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների շուրջ։ Արդյո՞ք սպասելի էր, որ մի օր էլ նման բան Հայաստանում տեղի կունենա։

-Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, նորություն էր։ Վերջին 15 տարվա ընթացքում հետխորհրդային տարածքի երկրներից մի քանիսում եղել են նմանատիպ բաներ՝ թավշյա կամ գունավոր անվանմամբ, բայց այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում աննախադեպ էր։ Ամբողջությամբ անսպասելի գործընթաց էր, փոքր կուսակցության հայտնի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քայլարշավ սկսեց, անցավ Հայաստանի մի քանի շրջաններով, և վերջում բոլորս տեսանք այսպիսի արդյունք։ Համարում եմ, որ սա ամբողջությամբ տարբերվում է բոլոր հեղափոխություններից և հեղաշրջումներից։

Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր բան ցույց տվեց, ասաց՝ այսպիսի բան հնարավոր է։ Հայաստանում իհարկե կար այս ամենի հիմքը, պահը հասունացել էր։ Կարծում եմ, որ ժողովրդի հասած հաջողությունը աննախադեպ է։ Պետք է նշեմ, որ այդ հաջողության 20 տոկոսը պատկանում է Հայաստանի երրորդ նախագահին։ Ես հիմա հիշում եմ սովետի ժամանակվա մի անեկդոտ, հարցնում են՝ ի՞նչ չհասցրեց անել Լեոնիդ Բրեժնևը։ Պատասխանը՝ Լեոնիդ Բրեժնևը չհասցրեց Սովետական միության հերոսի կոչում շնորհել Ռուսաստանի թագավոր Նիկոլայ երկրորդին, որ ինքը ստեղծել էր հեղափոխական միջավայր Ռուսաստանում։ Հիմա էլ ասեմ՝ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված լավ հիմք կար և այն օգտագործվեց փոփոխություն ուզող մարդկանց կողմից։ Մենք Վրաստանում շատ ենք տեսել հեղափոխություններ, հեղաշրջումներ, բայց չէի մտածում, որ Հայաստանում այսպիսի փափուկ կերպով կստացվի։

-Վրացական «վարդերի հեղափոխության» հետ նմանություն տեսնո՞ւմ եք։

Ոչ, մեր հեղափոխության ժամանակ մի քիչ բռնություն, մի քիչ հայհոյանք կար իշխողների նկատմամբ։ Հայաստանում շատ մեղմ ու փափուկ անցավ ամեն ինչ։ Պետք է ասեմ, որ իրավիճակի գլխավոր հերոսներից մեկը Սերժ Սարգսյանն էր, որ կամավոր, սուս ու փուս գնաց, արյուն չթափեց։ Ողջունում եմ այդ քայլը։ Ընթերցել եմ մի քանի նախարարների, պատգամավորների հարցազրույցները, օրինակ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ասածը, կարդում էի նաև պատգամավոր Կարեն Սարգիսի Կարապետյանի հարցազրույցները և շատ ուրախ եմ, որ իշխանության մեջ նման մտածելակերպի մարդիկ կան։ Նրանք գիտեն, ինչպես անել, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ հունով ընթանա։ Օգնեց նաև այն փաստը, որ դուրս էին եկել փողոց այն մարդիկ, որոնք ոչ մի ընտրության չեն մասնակցում, այդ մարդիկ հասկացան, որ դանակը ոսկորին է հասել։ Կտեսնեք, եթե լինեն արտահերթ ընտրություններ, այդ արտահերթ ընտրություններում այն 35-40 տոկսը, որն ընտրությունների չէր գնում, կգնա ու շատ մեծ մասնակցություն կլինի՝ շատ նման անկախ Հայաստանի առաջին ընտրություններին, երբ ժողովրդի գրեթե 95 տոկոսը գնաց ու մասնակցեց ընտրություններին։ Դա այն ժամանակվա համար մեծ հաջողություն էր և հիմա այսքան տարի հետո վստահ եմ, որ կկրկնվի։ Հիմա երիտասարդները համարձակ գտնվեցին ու ասացին, որ պետք է վերջ դրվի այս ամենին։ Կարծում եմ, որ Հայաստանում չի կրկնվի այն վիճակը, որ կա մինչև հիմա Վրաստանում՝ Գամսախուրդիայի,  Շեվարնաձեի, Սաակաշվիլու, Բիձինաշվիլու համակիրներ, դա լավ չէ։ Վրացական տարբերակի վատ կողմն այն էր, որ այդ հեղափոխությունները ժողովրդին կիսեցին։ Սրանից պետք է խուսափել, այսօրվա իշխանությունն ու կուսակցությունները պետք է դրանից խուսափեն։ ՀՀԿ-ի շարքում մի տաս հոգի կան, որ շատ համեստ են ապրում, մեքենաներ չունեն, ողջամիտ ու լավ մտածողներ են, կարծում եմ՝ նրանք պետք է մնան։ Մի խորհուրդ տամ՝ չանենք այնպես, որ Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրները կիսեն մեր ժողովրդին։ Դա շատ վտանգավոր կլինի Հայաստանի համար։ Իմ կարծիքով՝ նոր ղեկավարները չեն թողնի, որ այլ պետություններ կպչեն մեր արժանապատվությանն ու մեզ վիրավորեն։ Վրաստանում որոշ  քաղաքագետներ կատակում են՝  գիտե՞ք՝ ինչու այդպես եղավ, որովհետև Վոլինկինն էլ դեսպան չէր։ Վոլինկինին պարզապես վռնդել են Վրաստանից, նրան «պերսոնա նոն գրատա» են ճանաչել, որովհետև նա 2008 թվականին Վրաստանի ներքին գործերի մեջ էր խառնվում. նրան ուղղակի անցանկալի անձ ճանաչեցին, ինչպես գիտեք՝ նա Վրաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական էր: Հետո նա հայտնվեց Հայաստնում որպես դեսպան։Լավ չէ, որ հարևան երկրից նրան վռնդեցին, իսկ Հայաստանում  ընդունեցին որպես ՌԴ արտակարգ և լիազոր  դեսպան:

-Ռուսաստանի առանձին գործիչներ շատ խանդոտ վերաբերմունք ցույց տվեցին այս շարժման նկատմամբ, թեպետ այն չուներ արտաքին քաղաքական ուղղվածություն և կուրսի փոփոխություն չէր ենթադրում։ Կարծում եք՝ մեր հարաբերություններն այսուհետ ա՞յլ բնույթ կունենան։

Իհարկե։ Ես կարծում եմ, որ նորերը կհասկական բոլոր խնդիրները, և նախարարությունները շատ ավելի լավ աշխատանք կիրականացնեն։ Ես համարում եմ, որ ամենահաջողն աշխատում էր Սփյուռքի նախարարությունը, դա ես ասում եմ որպես Սփյուռքի մաս Վրաստանում։ Եթե բոլորն այդպես աշխատեն՝ շատ լավ կլինի։ Այսուհետ մեր հայկական պետության արժանապատվությունը շատ բարձր մակարդակի վրա կլինի, ու ոչ մի ուրիշ պետություն մեզ հետ այդպես վիրավորանքով չի խոսի։ Ես համոզված եմ, որ Հայաստանին էլ ավելի կհարգեն ու հաշվի կնստեն Հայաստանի դիրքորոշման հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում