Ինդոնեզական Սումատրա կղզու հյուսիսարևմտյան ափի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ-ի երկրաբանական ծխառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սինաբանգ քաղաքից 73 կմ հարավ-արևելք: Ստտորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 18 կմ խորությամբ ծովի մակերևույթի տակ:
Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: Ներկայումս ցունամիի վտանգ չկա:
Ավելի վաղ 6,9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Ինդոնեզիայի արևելքում:







































